![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 10-ին, գիշերելու է Գյումրիում։
Նիկոլ Փաշինյանը երեկոյան շրջել է Գյումրիում, եղել է «Ֆլորենս Գյումրի» ռեստորանոմ։
Ռեստորանից հայտնեցին, որ վարչապետը այնտեղ է եղել երեկոյան ժամը մոտ 9-ին։
Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասաց, որ վարչապետը մասնավոր ծրագրով է, ինքը տեղյակ չէ։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզի Մարալիկ քաղաք եւ մասնակցել Մարալիկի բամբակամանվածքային գործարանի վերագործարկման արարողությանը։
![]()