Հերոսը գաղտնի չի մտնում իր երկիր և չի կրակում իր ժողովրդի վրա, այդպես վարվում է թուրքը

Արտակ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Համացանցում հայտնվեց Օգանովսկու ցուցմունքը,որտեղ վերջինս հստակ նշում է,

  • -որ հրամանով ղարաբաղից զորք է բերվել ցուցարարների դեմ,այդ թվում նաև դիպուկահարներ
  • -որ զորքը փոխել է փոխադրող ավտոմեքենաների պետհամարանիշները և տեղադրել Հայաստանյան պետհամարանիշներ
  • -որ զինվորական համազգեստների վրայից պոկել են Ղարաբաղյան բանակի տարբերանշանները և հագել Հայաստանյան բանակի համազգեստ
  • -որ զորքի զգեստափոխման նպատակը եղել է այն,որ Հայաստանի բնակիչները չկռահետ,որ Հայաստան է մտել Ղարաբաղյան բանակը:
  • -որ զորքը զինված է եղել մարտական փամփուշտներով
  • -որ զորքին արգելված է եղել շփումները տեղի բնակչության հետ,որպեսզի չբացահայտվեն:
  • -որ ղարաբաղյան զորամիավորման հրամանատարը եղել է Յուրի Խաչատուրովը
  • -որ երբ Ղարաբաղյան բանակի 1500 զինծառայող ,թողել են պետական սահմանի պաշտպանությունը և զգեստափոխված եկել են Երևան ցուցարարների դեմ,Ղարաբաղում մենք դիրք ենք կորցրել:

Փաստացի ըստ Օգանովսկու ցուցմունքի ստացվում է հետևյալը՝
Ղարաբաղյան կլանը,իր երկու նախագահներով և իրենց համախոհներով, իրենց երբեք հայ չեն համարել, հակառակ դեպքում իմաստազրկվում է զինվորականների համազգեստների և պետհամարանիշների փոփոխումը:

Ղարաբաղյան կլանին ենթակա զորամիավորումները զգեստափոխված Հայաստանի զինուժի համազգեստով իրականացրել են լայնամասշտաբ դիվերսիոն գործողություն ըննդեմ Հայաստանի Հանրապետության,որի արդյունքում բռնազավթվել է ՀՀ Իշխանությունը,տապալվել է սահմանադրական կարգը,զոհվել է առնվազն 10 անձ,վիրավորվել 200 անձից ավելի և կորցրել ենք դիրք Արցախում:

Արձանագրենք

  • —այս տարբերակումը մենք չենք դրել,այլ ղարաբաղյան կլանի երկու նախագահները:
  • — այս տարբերակումը մենք չենք դրել,այլ այն 1500 ղարաբաղյան բանակի զինծառայողները,ովքեր թողել են պետական սահմանը, եկել են Երևան զգեստափոխված,զինված և հային սպանելու պատրաստակամությամբ:
  • —որ վերը նշված գործողությունները կատարած անձիք հայ կոչվել չեն կարող,նրանք այլազգի օկուպանտներ են:

Ամփոփեմ՝

ՀՀ Քրեական օրենսգիրքը հստակ սահմանում է,ապօրինի հրամանը կատարման ենթակա չէ և ապօրինի հրաման տվողը ենթակա է պատասխանատվության ընդհանուր կարգով:

Այն որ 0038 հրամանը եղել է ապօրինի հանրահայտ փաստ է և ապացուցման կարիք չունի:
Ըստ այդմ ՀՀ Նախագահի աթոռը զբաղեցրած Ռ.Քոչարյանը և Սերժ Սարգսյանը,նրանց ապօրինի հրամանը կատարած ,պետական սահմանը թողած 1500 ղարաբաղյան բանակի զինծառայողները իրենց ղեկավարներով հայեր չեն,այլ այլազգի օկուպանտներ:

Հայաստանի Հանրապետության տարածքում այլազգիների դիվերսիոն գործողությանը օժանդակած քաղաքական և ռազմական գործիչները,օլիգարխները,իրավապահները հայրենիքի դավաճաններ են և սրանց բոլորի գործողություններին պետք է տալ հենց այս իրավական գնահատականը:

Հիշեցնեմ,որ երեք տարի առաջ Վարդենիսի տարածքում հայտնաբերվեց Ադրբեջանական դիվերսիոն խումբ,որը կատարել էր սպանություններ ՀՀ տարածքում: Նրանք նույնպես զգեստափոխված էին,կրում էին Հայաստանյան բանակի համազգեստ,ՀՀ էին մտել գաղտնի,աշխատում էին չշփվել ազգաբնակչության հետ որպեսզի չբացահայտվեն և կատարեն սպանություններ ՀՀ տարածքում:

Ընդունեք,որ երկու դիվերսիոն խմբերը գործել են նույն ոճով և նույն ռազմավարությամբ:
Ուղղակի Վարդենիսի դեպքում դիվերսիոն խումբը բացահայտվեց և վնասազերծվեց օրերի ընթացքում,իսկ երկրորդ դեպքում բացահայտվեց 11 տարի անց և դեռ չի վնասազերծվել:

Եվ թող ոչ ոք չհամարձակվի ղարաբաղյան կլանի վերը նշված այդ վիժվածքներին հերոս համարել,հերոսը գաղտնի, զգեստափոխված ,չի մտնում իր երկիր և չի կրակում իր ժողովրդի վրա,այդպես վարվում է թուրքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ