«Հուսով եմ, քնից կարթնանաք մինչեւ կհասցնեն կրակել…». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Պարոնայք եւ տիկնայք թավշյա իշխանավորներ, ԱԺ իմքայլական մանկամարդ օրիորդներ, պարմանիներ եւ այլք, որպես 88-ի պայքարից մինչեւ արդի ժամանակներ հասած մարդ ուզում եմ խախտել ձեր հովվերգությունը եւ զգուշացնել՝ եթե դաշնակ խմբապետներն սկսում են պարծենալ, որ իրենք լա՛վ են կրակում, ուրեմն՝ պատրաստվում են կրակել։

Դարանակալ կրակելուց բացի՝ սրանք ուրիշ ոչնչի ընդունակ չեն (Թուրքիայի դրոշը անձնազոհաբար վառելը հանած), ու եթե ասում են՝ ուրեմն կրակելու են։

Հուսով եմ, քնից կարթնանաք մինչեւ կհասցնեն կրակել։
Ես չեմ հոգնելու, հույս չունենաք. ամեն օր խաթարելու եմ ձեր մեղմանուշ անդորրը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ