![]()
Օգոստոսի 10-ին, ժամը 16:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գոռավան գյուղի Վազգեն Սարգսյան փողոցում այրվում է կուտակած անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը բռնկվել է Վազգեն Սարգսյան փողոցի տներից մեկի բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:32-ին, մարվել՝ 16:47-ին:
![]()
Ամբողջությամբ այրվել են 100 հակ պահեստավորած անասնակեր, փայտյա տնակի կառուցատարրեր (10 քմ) և ջերմահարվել է 5 ծառ:
![]()