«Փոքր, բայց կարևոր փոփոխություն զինվորների կյանքում». վարչապետ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ժամկետային զինծառայողների կյանքում փոփոխություն է տեղի ունեցել.

«Փոքր, բայց կարևոր փոփոխություն մեր ժամկետային զինվորների կյանքում. պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական գումարը կավելանա»:

Հիշեցնենք, որ  օգոստոսի 8-ին գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2014 թ. հոկտեմբերի 2-ի 1085-Ն որոշման մեջ՝ նպատակ ունենալով հնարավորության սահմաններում բարձրացնել պարտադիր ժամկետային զինծառայողների նյութական ապահովության մակարդակը և խթանել ծառայողական պարտականությունների կատարումը:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ որոշման նախագծի համաձայն՝ նախատեսվում է ավելացնել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը: Արդյունքում հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների դրամական ապահովության չափը կավելանա 2.000 դրամով, իսկ մնացած զորամասերի համար` 1.000 դրամով:

Փոքր, բայց կարեւոր փոփոխություն մեր ժամկետային զինվորների կյանքում:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Saturday, August 10, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ