Աղջիկն իր ավարտական երեկոյին է ներկայացել միլիոնավոր «Սվարովսկի» բյուրեղներով

Մեծ Բրիտանիայի Բլաքբըրն քաղաքի 16-ամյա բնակչուհի Իշա Սանա Ախթարն իր ավարտական երեկոյին է ժամանել շողշողացող Rolls Royce Phantom մեքենայով, որը պատված է եղել ավելի քան 4 միլիոն «Սվարովսկի» բյուրեղիկներով:

Աղջիկն իր ավարտական երեկոյին նման մեքենայով ժամանելու համար 15 րոպեի համար վճարել է ավելի քան 500 ֆունտ ստեռլինգ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ աղջկա զգեստն իր շքեղությամբ չի զիջել մեքենային: Նա կրել է երկնագույն և մոխրագույն երանգների զգեստ, որն արժեցել է գրեթե 260 ֆունտ ստեռլինգ:

Աղջկա ընտանիքը որոշել է հետ չմնալ մյուսներից, որոնք հազարավոր դոլարներ են ծախսում դիզայներական զգեստների վրա և նույնիսկ մասնավոր ուղղաթիռներ վարձում տեղ հասնելու համար, գրում է աղբյուրը՝ հավելելով, որ ավարտական երեկոները վերածվում են իսկական «խելագարության»:

Տեսանյութը ստորև…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ