![]()
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է 106 տարեկան հայ տատիկը՝ զենքը ձեռքին:
«Պետք չեն ինձ Ձեր Face Up-ներն ու մյուս հավելվածները, որոնց միջոցով կարելի է ծերանալ: Ես առանց այդ էլ գիտեմ, թե ինչպիսի տեսք կունենամ: Ես հենց այսպիսին կլինեմ», — մեկնաբանել է նկարը Սիմոնյանը:
Մարգարիտա Սիմոնյանի հետևորդներն իրենց մեկնաբանություններում անդրադարձել են այս լուսանկարին: Այս հայտնի լուսանկարում Մարտակերտի շրջանում բնակվող մի ծեր տատիկ է: Լուսանկարն արված է Արցախյան պատերազմի ժամանակ:
Տատիկը երբեք չի լքել հայրենի գյուղը, զենքը ձեռքին միշտ պատրաստ է եղել պաշտպանելու այն թշնամիներից:
![]()
Նյութի աղբյուր՝ ShantNews
![]()