![]()
Նիկոլ Փաշինյանը Մարալիկում մասնակցեց բամբակամանվածքային գործարանի բացման արարողությանը: Օգոստոսի 10-ին վարչապետը շրջեց գործարանի տարածքով և ծանոթացավ ընթացող աշխատանքներին:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդգծեց, որ կառավարությունն օրենքով նախատեսված արտոնություն է տրամադրել գործարանին, իսկ անհրաժեշտության դեպքում գործարանը կկարողանա ընդլայնել ամսական արտադրվող թելի ծավալը:
«Գործարանն այս պահին պատրաստվում է ամսական 300 տոննա թել արտադրել, բայց, եթե կլինեն կազմակերպություններ, որոնք պահանջարկ կստեղծեն, հնարավոր կլինի ընդլայնել արտադրվող թելի ծավալը»,- նշեց նախարարը:
Գործարանի բացման համար արդեն ներդրվել է ավելի քան 4 մլն դոլար: Հայաստանի կառավարությունը մինչև 13 մլն ներդրման արտոնություն է տրամադրել։ Գործարանը 297 հազար դրամ միջին աշխատավարձով աշխատատեղեր կապահովի 150 մարդու համար։ Այն հիմնադրվել է նախկին բամբակամանվածքային գործարանի տարածքում, որից ոչինչ չէր մնացել։ Նախկինում` Խորհրդային միության տարիներին, 1700 մարդ է աշխատել գործարանում։
![]()