Գևորգի կնոջ աշխատանքը «Պատվից առավելի» սերիալում և դերասանական կազմում սպասվող փոփոխությունները

Լսարանը շարունակում է քննարկել տարիներ առաջ սիրավեպ ունեցած Գևորգ Գրիգորյանի ու Նաստասյա Գոլովկոյի հարաբերությունները կադրից այն կողմ, նկարահանման հրապարակում Գևորգը շատ ուշադիր է իր կնոջ՝  Սուսաննայի հանդեպ։ Վերջինս նույնպես աշխատում է նախագծում որպես դիմահարդար։

Ինչ վերաբերում է հեռուստանովելի սցենարային զարգացումներին՝ պրոդյուսեր Ելենա Արշակյանը հետաքրքիր ու ինտրիգային սերիաներ է խոստանում։

Նոր եթերաշրջանում իրադարձությունները կսկսվեն որոշ ժամանակ անց, սակայն Ելենան նկատեց, որ պատմությունը նախորդի տրամաբանական շարունակությունն է լինելու։ Այս առումով շրջադարձ չկա։

Դերասանական հիմնական կազմը նոր եթերաշրջանում կպահպանվի, թիմին կմիանան նոր անդամներ, սակայն 1 դերասան կլքի նախագիծը։

«Պատվի առավելում» դեր է ստացել Էվա Խաչատրյանը։ Ելենան հայտնեց, որ Էվայից բացի այլ դերասաններ ևս կմիանան թիմին, սակայն մյուս անունները հայտնել առայժմ չի կարող։

Անդրադառնալով նախագիծը լքող հերոսին՝ Ելենան ասաց, որ հետաքրքրությունը չի կոտրի և չի բացահայտնի նրա անունը․ «Միայն կասեմ, որ իմ կողմից բավականին սիրված ու տաղանդավոր դերասաներից մեկն է լքելու նախագիծը, քանի որ կերպարային գիծն ավարտվում է»։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ