![]()
Բելգիայի ամենամեծ կենդանաբանական այգում ծնվել են երկվորյակ պանդաներ:
Երկվորյակներից մեկն արու է, իսկ մյուսը՝ էգ.կշռում են 160 և 150 գրամ:
Քանի որ պանդաների շրջանում բարձր է նորածինների մահացության մակարդակը, ձագերի խնամքի և բուժսպասարկման նպատակով կենդանաբանական այգի են ժամանել հատուկ մասնագետներ Չինաստանից, ովքեր տեղի մասնագետների հետ շուրջօրյա ռեժիմով հետևելու են նրանց վիճակին:
Բելգիայում պանդաներից յուրաքանչյուրի կյանքն ու առողջությունը ապահովագրվել էր 1 մլն ԱՄՆ դոլարով:
![]()
![]()