![]()
11 ամսական Կառլի Չիքսը 13 անգամ վիրահատվել է գիշատիչ մանրէներով վարակվելու պատճառով: Կառլիի աջ ոտքը սկսել էր ուռչել եւ ծնողները նրան շտապ հիվանդանոց էին տարել:
Ախտորոշումն ավելի քան լուրջ էր՝ А խմբի ստրեպտոկոկով վարակում, ինչն առաջացնում է նեկրոտիկ ֆասցիիտ: Բժիշկները վախենում էին վերջույթների անդամահատումից, սակայն աղջկա ոտքն, այնուամենայնիվ, երկարատեւ բուժումից հետո հաջողվել էր փրկել:
Ստրեպտոկոկով ախտահարված մկանները եւ հյուսվածքներևը հեռացնելու համար 13 վիրահատություն էր պահանջվել: Առջեւում եւս մեկ վիրահատական միջամտություն է սպասվում, այս անգամ դոնորական մաշկի փոխպատվաստման համար:
![]()