Ծնողները մեկ տարեկան երկվորյակներին մեկ շաբաթ առանց հաց ու ջրի էին թողել

Հարևանները հայտնաբերել են մեկ տարեկան երկվորյակ եղբայրներին՝ հյուծված ու ուշաթափված:

Շտապօգնության բժիշկները նրանց տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք. նրանց վիճակը ծայրահեղ ծանր է:

Պարզվեց երեխաների ծնողները հարևանուհիներից մեկի խնամքին են հանձնել նրանց ու մեկնել աշխատելու: Երեխաների մայրը՝ Իննան, միայն հանգստյան օրերին է այցելել երեխաներին:

Նա պատմել է, որ մոտ 4000 ռուբլի է տվել դայակին՝ սնունդի և տակդիրների համար, սակայն վերջինը երեխաների վրա դուռը փակել է, գումարը վերցրել և գնացել:

Արդյունքում երկվորյակները մեկ շաբաթ մնացել են առանց ջրի ու ուտելիքի, գրում է «ԼայֆՆյուզ»-ը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ