![]()
Համլետ Աբրահամըանը իր ֆեյսբուքյան էջում գրում է ․
ՀՀԿ-ն, ԱԺՄ-ն, ՀՅԴ-ն, ԱԻՄ-ը և ՍԻՄ-ը
Բոլորդ հրաշալի գիտեք թե հիմա սրանք ինչ են իրենցից ներկայացնում։ Իսկ արդյո՞ք նույն աղբը չէին երբ 1992 թվականին պատերազմող երկրում մասսայական
խառնակչություններ էին կազմակերպում և կատարում։ Տականք եղել են, տականք էլ մնացել են։ Մի գրամ անգամ չեն փոխվել։
Գրառման վերջում Համլետ Աբրահամյանը տեղադրել է հետևյալ հոդվածը տեսանյութի հետ․
1992-ի հուլիս-օգոստոսին, ընդդիմությունը պահանջում էր Տեր-Պետրոսյանի հրաժարականը
Այս նկարահանումը արվել է 1992-ի օգոստոսի կեսերին, երբ Հայաստանն ու Արցախը կորցրել էին Շահումյանի շրջանն ամբողջությամբ, Մարտակերտի շրջանի մի մասը և Արծվաշեն գյուղը Հայաստանի Կրասնոսելսկի՝ այժմ՝ Ճամբարակի շրջանում:
Այս նույն օրերին ՀՀԿ-ն, ԱԺՄ-ն, ՀՅԴ-ն, ԱԻՄ-ը և ՍԻՄ-ը պահանջում էին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը՝ Երևանի հրապարակներ հանելով տասնյակ հազարավոր մարդկանց: Եթե 2016-ի ապրիլին հայերը կորցրեցին 800 հեկտար, ապա 1992-ի հուլիս-օգոստոսին կորցրել էին Արցախի մոտ 40 տոկոսը:
ՀՀԿ-ն, ԱԺՄ-ն, ՀՅԴ-ն, ԱԻՄ-ը և ՍԻՄ-ը Բոլորդ հրաշալի գիտեք թե հիմա սրանք ինչ են իրենցից ներկայացնում։ Իսկ արդյո՞ք նույն…
Posted by Hamlet Abrahamyan on Friday, August 9, 2019
![]()