![]()
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մարմնի լեզվի»/ «Body language» գիտակները կասեն, թե ինչ ինքնավստահություն, անբռնազբոսիկ պահվածք կա ՀՀ վարչապետի մոտ, որովհետև թիկունքն ամուր-ամուր է, տակն էլ կեղտ չկա, վրան էլ՝ կամպրամատ։
Նա «հրապարակի հեղափողականից» արդեն դառնում է նաև «պալատի տղա»։
Ու «կլուբում» նայվում է մի ուրիշ կարգի։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ղրղզստանում՝ Իսիլ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում։
Հայաստանի վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո նախատեսված մշակութային ծրագրին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարություների ղեկավարների եւ ԵԱՏՀ նախագահի հետ միասին ներկա է գտնվել «Tengri 2019» ամենամյա միջազգային երաժշտական փառատոնի բացմանը։

![]()