«Մարտի 1-ին Օգանովսկու կրակելու հրամանի հետ կապված ցուցմունքներ կան». Սեդա Սաֆարյան

Factor.am-ին տված իր հարցազրույցի ժամանակ Սեդա Սաֆարյանը հատնել է.

Ապացույցների մեծ մասը, որը տեղ է գտել սույն քրեական գործում, չի բացառվում, որ հայտնված լինի BBC-ի լրագրողի մոտ, որովհետև ես նաև չեմ կարծում, որ նման պաշտոնական հայտարարություն անելուց առաջ լրագրողը ծանրակշիռ կերպով չի փաստարկել իր կողմից նմանատիպ փաստեր հնչեցնելը: Այս տեսանկյունից իմ համոզմունքն այն է, որ նրա իրազեկության աղբյուրը շատ հստակ տվել է այն բոլոր տեղեկությունները, որոնք իրականություն են: Ինքս շատ չեմ զարմանում, որ իմ սենյակ կարող են գալ հազարավոր մարդիկ և պատմել, թե Լեռնային Ղարաբաղից ինչպես են բերել զորք և բոլորը հաստատուն, առանց տատանման տալիս են Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) անունը՝ որպես առաջամարտիկի, ով Մարտի 1-ին ունեցել է շատ մեծ դեր:

Այնպիսի տպավորություն է, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները սկսել են տրամաբանությունից և քրեական գործից դուրս պաշտպանություն իրականացնել, ինչը չեմ կարծում, որ հաջողության հասնի: Ես կարծում եմ, որ նրանք ավելի շատ աշխատում են ժողովրդի հոգեկան վիճակը վատ վիճակում պահելու, ժողովրդի վրա ճնշելու, քան զբաղված են իրենց գործով: Հիմա էլ եմ ասում, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ամաչելու են, եթե դատական նիստը սկսվի և հրապարակումներ լինեն, ամաչելու են, որ քրեական գործի նյութերից դուրս, ուղիղ գործի փաստերի հակառակը, իրենց մեկնաբանություններով են ներկայացնում հանրությանը, ինչն անթույլատրելի է:

Քրեական գործով հիմնավորված և հաստատված է, որ Արցախի բանակն ու Արցախի պաշտոնյաները, զինված խմբերն ու մականունով տղաները մասնակցել են Երևանում մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձություններին: Ես կարծում եմ՝ ժամանակն է, որ ՀՔԾ-ն արժանի գնահատականներ տա շատ մարդկանց արարքներին, որովհետև այս պարագայում դա ևս շահարկվում է: Ստացվում է, որ եթե ինչ-ինչ շարժառիթներով նրանց նկատմամբ մեղադրանքներ չեն առաջադրվում, նաև, իմ կարծիքով, աշխարհաքաղաքական նպատակներով ու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հաշվի առնելով՝ փորձում են աչք փակել որոշ բաների վրա, որովհետև եթե սկսեն նրանց նկատմամբ հալածանքը, պատկերացրեք՝ ուր կհասնի մակարդակը, և այս առումով, ես կարծում եմ՝ ժամանակն է, որ քրեական գործից բխող հետևություններ անի ՀՔԾ-ն:

Այս հայտարարություններով, կարծում եմ, որոշ մարդիկ չափերն անցել են. չափերն անցել են որպես իրավաբանի, որպես պաշտպանի, իսկ ես չեմ ուզում, որ մենք իրավունքից դուրս զբաղվենք ուրիշ բաներով: 

տեսանյութը՝ Factor.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ