Կարեն Դեմիրճյանի արձանը կտեղադրվի մարզահամերգային համալիրի մոտ

ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի արձանը կտեղադրվի նրա անունը կրող մարզահամերգային համալիրի դիմաց։ Կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել այդ նպատակի համար հատկացնել 3 միլիոն 281 հազար դրամ։

Դեռ տարիներ առաջ նախատեսվել էր, որ որ Դեմիրճյանի արձանը կտեղադրվի Երեւանի Մաշտոցի պողոտայում՝ Մալիբու սրճարանի մոտ։

Այս տարբերակն, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ընդունելի է ինչպես Երեւանի քաղաքապետարանի, այնպես էլ Կարեն Դեմիճյանի ընտանիքի կողմից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ