![]()
Ռուսաստանում կինը ծնել է երրորդ երկվորյակին:
Երկվորյակ փոքրիկները՝ տղա և աղջիկ, լույս աշխարհ են եկել մերձմոսկովյան Խիմկի քաղաքում:
Ծննդկանը 31 տարեկան է, և նա արդեն 7 երեխա ունի: Առաջին երեխան աղջիկ է եղել, այնուհետև մի քանի տարի ընդմիջումով, ծնվել են երեք զույգ երկվորյակները:
Նա ազգությամբ ռուս է, իսկ ամուսինը՝ հայ, ընտանիքը բնակվում է Հայաստանում: Ուշագրավ է, որ կնոջ բոլոր ծնունդներն ընդունել է Խիմկիի մարզային հիվանդանոցի ծննդատան վարիչ Սեմյոն Ղազարյանը:
![]()
![]()