![]()
Ղրղըզստանում ավարտվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Նիստից հետո մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը։
Հանդիպման ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հետ ներկա կգտնվի «Tengri Music Fest – 2019» ամենամյա միջազգային երաժշտական փառատոնի բացմանը:
Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ Նիստն անցկացվում է Ղրղզստանի Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում գտնվող Չ. Այթմատովի անվան «Ռուհ Օրդա» մշակութային կենտրոնում։
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին ընդունել է Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը։
![]()
![]()