![]()
ՀՀ վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյա էջում նոր լուսանկար է հրապարակել և կատարել է հետևյալ գրառումը.
Սելֆի մեծ կիրգիզ գրող Չինգիզ Այթմատովի հետ՝ նրա հայրենիքում:
Նրա մի ձեւակերպում-վերնագիրը ընդլայնեց մարդկային մտքի սահմանները. «Եւ դարից երկար՝ ձգվում է օրը»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով, օգոստոսի 8-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն՝ Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաք։
Հայաստանն այս տարի նախագահում է ԵԱՏՄ մարմիններում, և օգոստոսի 9-ին Հայաստանի վարչապետը՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավար, կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։
![]()
![]()