![]()
Կենդանին հոգ է տանում քաղաքի էկոլոգիայի և բարեկեցության մասին՝ փակելով ծորակը, որից ջուր էր խմում:
Հնդկաստանի Վրինդավան քաղաքում կապիկի պահվածքը հիացրել է ցանցի օգտատերերին:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է կապիկը բարձրանում քարի գագաթին՝ քաղաքային ծորակի մոտ: Կենդանին ջուր է խմում, այնուհետև պտտելով փակում ծորակը:
![]()
Օգտատերերի մի մասը նշել է, որ կենդանին ավելի ողջամիտ է որոշ մարդկանց համեմատ և հավելել են, որ «սա հիանալի դաս է մեր հին ազգականի կողմից»:
![]()