Միլիոնատերը պարգև է խոստացել իր հարսնացուին գայթակղելու համար

Անանուն միլիոնատերը դիմել է շքեղության ապրանքների  առցանց-խանութ՝ իր հարսնացուի համար սիրեկան գտնելու խնդրանքով: Միլիոնատերը մտավախություն ունի, որ իր ընտրյալին հետաքրքրում է միայն փողը:

Կասկածներից ազատվելու համար միլիոնատերը որոշել է երիտասարդ գրավիչ տղամարդ վարձել, որը կփորձի գայթակղել իր հարսնացուին: Այս դերի հավակնորդը պետք է լավ մարզավիճակում լինի, դեմքի առատ մազածածկույթ ունենա և հարուստ մարդու տպավորություն թողնի:

Գայթակղիչին կտրամադրվի շքեղ բնակարան, մի քանի թանկարժեք ավտոմեքենա և ծախսերի համար գումար: Բացի այդ, իր աշխատանքի դիմաց նա 15 հազար ֆունտ ստեռլինգ կստանա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ