Երդվյալ ամուրի Լեոնարդո դի Կապրիոն ամուսնանում է․ իսկ ո՞վ է հարսնացուն

Լեոնարդո դի Կապրիոյի և 22-ամյա Կամիլա Մորոնեի նշանադրության մասին լուրեր են տարածվել։

Դերասանն իր ընտրյալին առաջարկություն է արել մտերիմ ընկերոջ՝ Բրեդ Փիթի խորհրդով։ Արարողության օրը դեռ հայտնի չէ։

Լեոնարդո Դի Կապրիոն սկսել է սիրեցյալի հետ հանդիպել անցած տարվանից։ Այդ ընթացքում դերասանը հասցրել է նրան ծանոթացնել մտերիմների և մոր հետ։

Ինչպես հայտնի շատ դերասաններ, այնպես էլ ԴիԿապրիոն սկսել է իր կարիերան սերիալներում խաղալով։

Երբ Լեոն 14 տարեկան էր, որոշեց դառնալ դերասան և իր համար գործակալություն գտավ։ Գործակալների դուր եկավ նրա սանրվածքը և անունը։

Նա նկարահանվեց ավելի քան 30 գովազդներում և «Սանտա-Բարբարա», «Ռոզալին» և «Լեսսի նոր արկածները» սերիալնելում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ