![]()
ԲԲՍ-ի ռուսական ծառայության մարտի 1-ի մասին վերջին հրապարակումը Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը սենսացիոն չի համարում, այնտեղ ըստ նրա չկա որեւէ նախաքննական գաղտնիք:
«Եթե մենք վերցնենք այս հոդվածը, վրայից հանվի տրամադրություն ստեղծող հավելյալ էլեմենտները, այսինքն, տոնածառի վրայից հանենք զարդերը եւ լավ, եւ վատ, նայենք չոր փաստերին, փաստերը հետեւյալն են՝ քննիչները մի բան են կարծում, ինչը չեն հաստատում ապացույցներով, գործը շարունակում ենք, գործը շարունակելու մեջ կա հետաքրքրություն, էս գործին մասնակից է եղել մի շարք անձինք, այդ թվում ՀՔԾ-ի անմիջական ղեկավարի ղեկավարը՝ վարչապետը, եւ այս ամբողջ պրոցեսը հաշվի առնելով թափանցիկության բացակայությունը եւ մի շարք այլ խնդիրներ, առաջացնում են մտահոգություններ»,-ասում է փաստաբան Արամ Օրբելյանը։
Նա հոդվածը բաժանում է երկու մասի, առաջինում փաստական հանգամանքներն են, երկրորդ մասում մարտի 1-ի վարույթի մասին ռեպորտաժի մեջ տեսակետ հայտնողների մտահոգություններն են։ «Մենք բաց ենք թողնում հոդվածի հեղինակի երկրորդ կտորը, որտեղ կա խիստ քննադատություն վարույթի հետ կապված եւ մտահոգություններ։
Եվ էդ մտահոգությունները ոչ միայն Հայաստանում են, այլեւ մի շարք արտասահմանյան աղբյուրներից է գալիս, օրինակ Կարնեգիի ֆոնդից փորձագետները տեղեկացնում են, որ այն ինչ կատարվում է Հայաստանում, այդ թվում նաեւ հաշվի առնելով վարչապետի ներգրավվածությունը մարտի 1-ի իրադրություններին եւ այն հանգամանքը, որ ՀՔԾ-ն ուղղակիորեն ենթարկվում է վարչապետին, մի շարք այլ հանգամանքներ, որ պրոցեսը թափանցիկ տեղի չի ունենում, մի շարք խախտումների մասին խոսք կա, դա հիմք է տալիս, ինչպես ասում է փորձագետ Ստրոնսկին, կասկածել եւ հիմք կա ենթադրելու, որ հայկական էս գործընթացը վեր է ածվել կամ առնվազն շատ սեղմ ժամկետում վեր կածվի մոտավորապես վրացական եւ այլ հետթավշյա սցենարների, որոնցում տեղի կունենան մարդու իրավունքների պաշտպանությանը չուղղված գործողություններ եւ քաղաքական վերաբաժանումներ, վերադասավորումներ»,-վերլուծում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը։
աղբյուրը՝ Factor.am
![]()