Վարչապետ Փաշինյանը ժամանեց Ղրղզստան. ինչպես դիմավորեցին վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Ղրղզստան։  ՀՀ կառավարության ղեկավարին դիմավորեց Ղրղզստանի Հանրապետության փոխվարչապետ Զամիրբեկ Ասկարովը։

Վարչապետը Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ Նիստը կմեկնարկի օգոստոսի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավարի բացման ելույթով։

Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի համատեղ հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրում և նամականիշի մարման արարողություն:

Այցի շրջանակում նախատեսվում են Հայաստանի վարչապետի հանդիպումները Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ