Մեկնարկում է արդյունաբերական մասշտաբի արեւային նոր ծրագրի նախապատրաստական աշխատանքները. Ավինյան

Վերականգնվող էներգետիկայի զարգացման նպատակով Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համատեղ մեկնարկում է արդյունաբերական մասշտաբի արեւային նոր ծրագրի նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը հերթական քայլն է կատարում իր ծրագրով ստանձնած #հանձնառություններից եւս մեկը կյանքի կոչելու ուղղությամբ։

Վերականգնվող էներգետիկայի զարգացման նպատակով Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համատեղ մեկնարկում է արդյունաբերական մասշտաբի արեւային նոր ծրագրի նախապատրաստական աշխատանքները՝ ընտրված հինգ տեղանքներում մինչեւ 120 ՄՎտ հզորությամբ արեւային կայանների կառուցման համար։

Ծրագրի նախապատրաստման նպատակով աջակից խորհրդատվական ընկերության ընտրության համար ընթանում է #ՎԶԵԲ-ի կողմից հայտարարված մրցույթ, որի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետեւյալ հղմամբ՝ ebrd.com

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ