«Սեւանի մակարդակը նախորդ տարվա այս օրվա համեմատությամբ բարձր է 4 սմ-ով»․գրում է վարչապետը իր ֆեյսբուքյան էջում

Վարչապետ Փաշինյանն ի ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել.

Այս տարվա օգոստոսի 2-ի դրությամբ Սեւանից բաց է թողնվել 82 միլիոն 640 հազար խորանարդ մետր ջուր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 45 միլիոն խորանարդ մետրով: Այսինքն՝ այսքան ջրաքանակ խնայվել է:

Օրենքով սահմանված չափաքանակը 170 միլիոն խորանարդ մետր է: Հույս ունեմ՝ այս տարի ստիպված չենք լինի հավալյալ ջրառ իրականացնել Սեւանից:

Եղանակը եւ ջրի կառավարման համակարգում իրականացվող արդյունքները նման հույսեր ներշնչում են: Չնայած՝ շատ ավելի լավ կլինի, եթե կարողանանք օրենքով նախատեսված չափաքանակից պակաս վերցնել:

Ի դեպ, Սեւանի մակարդակը նախորդ տարվա այս օրվա համեմատությամբ բարձր է 4 սմ-ով:

Այս տարվա օգոստոսի 2-ի դրությամբ Սեւանից բաց է թողնվել 82 միլիոն 640 հազար խորանարդ մետր ջուր, որը նախորդ տարվա նույն…

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Thursday, August 8, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ