Նոր Հայաստանում այլևս սոված զինվոր չի լինելու

Ինչպես արդեն հայտնել էինք Պաշտպանության նախարարությունը փորձնական ծրագիր է մեկնարկում, որը վերաբերելու է զինվորին որակյալ սննդով ապահովելուն։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանը։

Առաջարկվող ծրագրով նախատեսվում է զորամասերի ճաշարանների, պահեստների ու ճաշարանային արտադրամասերի վերակառուցում կամ վերանորոգում, տեխնիկայի, կահույքի, խոհանոցային սպասքի փոխարինում ժամանակակից միջոցներով, օդափոխության, ջեռուցման, ջրամատակարարման, ջրահեռացման, հակահրդեհային արդիական համակարգերի տեղադրում, դաշտային պայմաններում ու առաջնագծում ճաշատեսակների բազմազանության ապահովում։

Նախատեսվում են նաև սանիտարահիգիենիկ միջոցառումներ, ոլորտի աշխատատեղերի ու աշխատավարձերի ավելացում։

Այս ամենի համար նախարարությունը մրցույթ է հայտարարելու և ընտրելու է մասնավոր գործընկեր կազմակերպություններ։

Զորամասերի նոր ճաշարանները

Հարուստ ճաշացանկ և բարձրորակ սնունդ զինվորների համար. զորամասերի ճաշարանները կսպասարկեն անհատ ընկերությունները: Հեղինակ՝ Մուշեղ Իսախանյան #Լուրեր

Posted by Լուրեր on Friday, July 5, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ