Երևանում կտեղադրվի Կարեն Դեմիրճյանի արձանը

Կառավարությունը օգոստոսի 8-ի նիստի ժամանակ որոշել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանի նախագծային աշխատանքների իրականացման նպատակով Երևան համայնքին տրամադրել 3 մլն 281 հազար դրամ։

Նիստի ժամանակ հարցը քննարկելիս վարչապետ Փաշինյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ ժամկետնում արձանը կտեղադրվի։

Ի պատասխան՝ Պապիկյանը ձեռնպահ մնաց ժամկետներ հայտնել և ասաց, որ կաշխատեն սեղմ ժամկետներում անել արձանի բացման արարողությունը։

«Պետք է խնդրեմ հանձնարարեք, որ պարբերաբար տեղեկացնեն՝ ո՞ւր է հասել գործը, հետևեք, որ այն շուտ տեղադրվի», — նախարարին հորդորեց վարչապետ Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ