![]()
Սյաո Յուն 8 տարեկան տղա է։ Նրա սրտի շրջաննում ցավեր էին սկսվել և ծնողները երեխային տեղափոխեցին հիվանդանոց։ Բժիշկները երեխայի մոտ ախտորոշեցին սուր սրտային անբավարարություն։ Ընդ որում երեխայի վիճակը գնալով վատթարանում էր։
Գնահատելով իրավիճակը՝ բժիշկները հիվանդին ուղարկեցին Շանհայ, քանի որ իրենց մոտ նորագույն սարքավորումներ չկային։
Մինչ երեխային կուղարկեին, վերջիններիս ճնշումը միանգամից ընկավ, և սիրտը դադարեց բաբախել։ Նրա մոտ սկսվեցին ջղակծկումներ և սիրտը դադարեց արյուն մղել։ Այդ ժամանակ կլինիկայի գլխավոր բժիշկը զանգահարեց Շանհայ և խնդրեց իրենց ուղարկել արյուն մղող նորագույն սարքավորումը։
![]()
Սակայն քաղաքների միջև հեռավորությունը 150 կմ էր և հապաղելու ժամանակ չկար։
Բժիշկները հերթով 5 ժամ շարունակ սրտի մերսում կատարեցին և երբ շտապօգնությունը Շանհայից հասավ, նրանք երեխային կրծքավանդակի 50 հազար մերսում էին կատարել։
Բժիշկը պատմել է, որ նրանք անջատվել էին աշխարհից և նրանց աշխարհը սկսվում և վերջանում էր հիվանդասենյակով ու իրենցից փրկություն սպասող երեխայով։
![]()
![]()