Վարչապետը լավ նորություն է հայտնել

«Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում մի շարք երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել:» այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է վարչապետ Փաշինյանը:

Մասնավորապես՝

  • Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 59.5 տոկոսով,
  • Չինաստանից ժամանածներինը՝ 53.5 տոկոսով,
  • Նիդեռլանդներից ժամանածներինը՝ 34.9 տոկոսով,
  • Շվեյցարիայից ժամանածներինը՝ 30 տոկոսով,
  • ԱՄԷ-ից ժամանածնեորինը՝ 29.7 տոկոսով,
  • Հունաստանից ժամանածներինը՝ 29 տոկոսով,
  • Իտալիայից ժամանածներինը՝ 24.4 տոկոսով,
  • Մեծ Բրիտանիայից ժամանածներինը՝ 22.9 տոկոսով,
  • Ճապոնիայից ժամանածներինը՝ 22.2 տոկոսով,
  • Ռուսաստանից ժամանածներինը՝ 19 տոկոսով
  • Շվեդիայից ժամանածներինը՝ 19 տոկոսով,
  • ԱՄՆ-ից ժամանածներինը՝ 15 տոկոսով,
  • Ֆրանսիայից ժամանածներինը 13 տոկոսով:

Ընդհանուր առմամբ առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12.8 տոկոս աճ: ԿԲ հաշվարկներով այս տարի նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկները Հայաստանում ծախսել են մոտ 120 միլիոն դոլար ավել գումար, քան նախորդ տարի: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է այս գումարից իր բաժինն ունենալու հայտ ներկայացնել:

Նաեւ ուզում եմ հիշեցնել, թե ինչքան կարեւոր է պատշաճ ծառայություններ մատուցելը զբոսաշրջիկներին, որպեսզի նրանք լավ տպավորություններով հեռանան Հայաստանից եւ բարձրացնեն մեր երկրի ճանաչելիությունն ու իմիջը ողջ աշխարհում:

#ԼավԸնդունեքԶբոսաշրջիկներին

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ