76 կգ նիհարած այս կինը երազում է «ավելորդ» մաշկից ազատվելու մասին

32-ամյա Սթեֆ Քենթը 76 կգ նիհարել է, ինչը նրա համար իսկական փորձություն է դարձել: Ավելորդ կիլոգրամներից ազատվելուն կնոջն օգնել է ստամոքսի շունտավորումը: Թվում էր, թե գեղեցիկ կազմվածք ունենալու նրա երազանքներն իրականանում են, սակայն կատարելության ճանապարհին դեռ շատ  խնդիրը կային, որ պետք է հաղթահարեր։

Կտրուկ նիհարելը «ավելորդ մաշկի» առաջացման պատճառ է դարձել և դրա պատճառով իրեն չափազանց անվստահ է զգում, քանի որ ավելորդ մաշկը նրան խանգարում է շարժվել, եւ չափից ավելի ոչ էսթետիկական տեսք ունի:

Սթեֆը ստիպված է վերանայել իր զգեստապահարանը եւ հրաժարվել հագուստից, որը բացում է նրա թեւերն ու ոտքերը:  Նա հույսը կապում է քրաուֆանդինգային պլատֆորմի հետ, որի միջոցով փորձում է 15 հազար ֆունտ սթերլինգ հավաքել «ավելորդ» մաշկի հեռացման վիրահատության համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ