«234 կիլոմետր համայնքային փողոցներ կնորոգվեն…». վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նոր տեսանյութով և կատարել է հետևյալ գրառումը.

Այս տարի հաստատել ենք 23.2 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր, որոնք կիրականացվեն մարզերում:

Սուբվենցիոն ծրագրերի առանձնահատկությունն այն է, որ դրանք համաֆինանսավորվում են համայնքների եւ կառավարության կողմից:

Տվյալ դեպքում 12.9 միլիարդը տրամադրում է կառավարությունը, 10.3 միլիարդը համայնքները:

Այս ծրագրերի շրջանակներում.

  • 234 կիլոմետր համայնքային փողոցներ կնորոգվեն կամ կբբարեկարվեն,
  • 58 բնակավայրերում կիրականացվի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառուցման կամ
  • նորոգման աշխատանքներ, 
  • 37 բնակավայրերում կկառուցվեն կամ կնորոգվեն ոռոգման համակարգեր, 
  • 42 բնակավայրերում կիրականացվի մանկապարտեզների կառուցում կամ հիմնանորոգում, 
  • 58 բնակավայրերում կգործարկվեն էներգախնայող լուսավորության համակարգեր, 
  • 53 բնակավայրերում կկառուցվեն կամ կնորոգվեն հասարակական նշանակության շենքեր, 
  • 15 բնակավայրերում կիրականացվեն գազամատակարարման համակարգերի կառուցման կամ նորոգման աշխատանքներ, 
  • 23 բնակավայրերում ձեռք կբերվեն հակակարկտային համակարգեր, 
  • 24 բնակավայրերերում կիրականացվեն պուրակների, հրապարակների, այգիների կառուցման կամ բարեկարգման աշխատանքներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ