![]()
Սահմանամերձ Չինարիում 7 կանայք որոշել են հաճախ կրակի տակ հայտնվող իրենց գյուղը հայտնի դարձնել որպես բանջարեղենային սածիլի արտադրության կենտրոն: Արդեն գործի են անցել: Այդ հարցում նրանց օգնել է գյուղական համայնքների զարգացման ՄԱԿ-ի ծրագիրը:
ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը շարունակում է աջակցությունը Տավուշի մարզի գյուղական համայնքներին: Այսօր տեղի է ունեցել զբոսաշրջային նոր ուղղությունների և համայնքահեն ծրագրերի բացման արարողություն Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության կառավարությունների և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ:
Այս նախաձեռնությունները մի մասն են կազմում ,,Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում,, հնգամյա և ,,Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում,, եռամյա ծրագրերի, որոնց ֆինանսավորումը կատարում է Ռուսաստանի Դաշնությունը, իսկ ծրագրերն իրականացնում է ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը /ՄԱԶԾ/ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ:
Մանրամսները տեսանկութում՝
![]()