![]()
Երեւանում Գյումրիի բնակիչ 28-ամյա երիտասարդը օգոստոսի 4-ին հարվածել է մի աղջկա ու փորձել բացահայտ հափշտակել նրա պայուսակը։ Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվության ծառայությունը։
Պարզվել է, որ երիտասարդը հանցագործությունն ավարտին չի հասցրել։ Օգոստոսի 6-ին ոստիկանները հայտնաբերել են երիտասարդին ու բերման ենթարկել բաժին։
Նա տվել է խոստովանական բացատրություն։ Պարզվել է տուժածի ինքնությունը, նա հրավիրվել է ոստիկանության Կենտրանական բաժին ու հաղորդում տվել։
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։
![]()