![]()
Ֆլորիդայի միջազգային համալսարանի ուսանող 18-ամյա Շանս Ամիրաթի մոտ թոքի ծանր վնասվածք է հայտնաբերվել, որի պատճառը էլեկտրոնային սիգարետի մեջ պարունակվող թունավոր քիմիական նյութերն էին: Շանսի ակտիվ վեյփինգը հավասար էր օրական 10 ծխախոտ ծխելուն:
Պատանին ձախ կողքին թեքվելու փորձ կատարելիս ուժգին ցավ է զգացել և որոշել է, որ մկանային խնդիր է, սակայն մի քանի ժամ շարունակ ցավը չի մեղմվել: Ընկերը նրան համոզել է օգնության համար հիվանդանոց դիմել: Շանսը սարսափահար է եղել, երբ խորհրդակցությանը ներգրավվել են 7 վիրաբույժներ: Նրանք հայտնել են, որ նրա ձախ թոքը ծանր վնասվածք ունի, եւ նրան անհրաժեշտ է շտապ վիրահատել:
Բժիշկներն այնուհետեւ Շանսին տեղեկացրել են, որ առողջական խնդրի պատճառը թոքերի վրա ծխելու արգասիքների ազդեցությունն էր:
![]()
Յելի համալսարանի վերջերս կատարած հետազոտությամբ պարզվել է, որ Juul վեյփերի բուրավետ նյութերը տաքանալիս թոքերի համար վտանգավոր թունավոր նյութեր են առաջացնում, որոնք պիտակի վրա նշված չեն:
![]()