![]()
Հնդկաստանում տղամարդը պոկեր է խաղացել, տանուլ է տվել կնոջը և թույլ տվել, որ նրան բռնաբարեն։ Զոհի ամուսինը թղթախաղ է խաղացել ընկերոջ և ազգականի հետ խաղադրույք կատարելով կնոջ վրա։
Ամուսնը պարտվել է և խաղացողները բռնաբարել են կնոջը։ Պատահածից հետո կինը փախել է ծնողների մոտ, սակայն ամուսինը ներողություն է խնդրել նրանից՝ ասելով, թե սխալ է գործել։
Կինը ներել է նրան, սակայն տան ճանապարհին ամուսինը կանգնեցրել է մեքենան և թույլ տվել, որ ընկերները կրկին բռնաբարեն կնոջը: Կինը դիմել է դատարան, որից հետո միայն գործ է հարուցվել։
![]()
![]()