«Վարչապետի հայտարարությունից հետո մեկ ադրբեջանական ԶԼՄ-ների, մեկ էլ սրանց ԶՌՌՈՑԸ դուրս եկավ…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջոմ անդրադարձել է վարչապետ Փաշինյանի երեկ՝ Արցախի Վերածննդի հրապարակում արած հայտարարությանն ու իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Վարչապետի երեկվա ելույթից հետո ոմն քաղաքագետ, Բալասանյան Վիտալիի համար ԴՈՇ տվող Մսրա Մելիք է վատացել:

Թե բա իրեն շատ է անհանգստացնում այն փաստը, որ վարչապետ Փաշինյանն իր ելույթի ընթացքում բազմիցս նշեց՝ Արցախը Հայաստան է և վերջ: Մարդի տղեն անհանգստացած է, որ նման հայտարարություններ անում են՝ «առանց հաշվարկելու հետևանքները»:

«Այն, որ Ադրբեջանը փորձելու է օգտվել դրանից՝ մեղադրելով հայկական կողմին բանակցային գործընթացը տապալելու մեջ, այն, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ այդ հայտարարությունները միջազգային հարթակներում, այդ թվում՝ Մինսկի խմբում օգտագործվեն մեր դեմ, ես դրանում կասկածներ չունեմ, վստահ եմ, որ այդպես էլ լինելու է:»

Թե չէ, մինչև հիմա, որ վերջին 20-30 տարիներին նման հայտարարություններ չէին անում, Ադրբեջանը սկուտեղը ձեռքին գնում էր բանակցություններին, թե բա ինչ կտաք-կտաք:

Վերջին տարիներին Արցախի հարցի շուրջ եղել են բանակցություններ զուտ բանակցությունների համար՝ Ապրիլյան պաերազմն ու Սերժի տված 800հա հողն էլ վկա:

Ու վաղուց արդեն ժամանակն է, որ իրերը, երևույթներն ու պրոցեսները սկսենք անվանել իրենց անուններով:

Այո, Արցախը Հայաստան է և վերջ, իսկ ի՞նչ է, որևէ մեկը դեմ է դրան, կամ կփորձի հերքե՞լ:

Վերջին 20 տարիների ընթացքում վարած փիսիկի արտաքին քաղաքականությունն ու իրերն իրենց անուններով չկոչելը հանգեցրեց առնվազն Ապրիլյան պատերազմի:

Էս թունդ քաղաքագետիկի խոսքերն էլ գյլամանյուզեը իրար հերթ չտալով շարում են իրենց կայքերում…:

«Արցախը Հայաստան է և վերջ»
Վարչապետի աս հայտարարությունից հետո մեկ ադրբեջանական haqqin.az-ի ու այլ ԶԼՄ-ների, մեկ էլ գյալմանյուզերի ԶՌՌՈՑԸ դուրս եկավ:

«Արցախը Հայաստան է և վերջ», սա է իրականությունը, ու ամբողջ աշխարհը, այդ թվում նաև Ադրբեջանը պետք է հաշվի նստի այս իրողության հետ:

Վարչապետի երեկվա ելույթից հետո ոմն քաղաքագետ, Բալասանյան Վիտալիի համար ԴՈՇ տվող Մսրա Մելիք է վատացել:Թե բա իրեն շատ է…

Posted by Taron Chakhoyan on Tuesday, August 6, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ