Սմարթֆոնի կոտրված էկրանը քիչ էր մնում մատը հատելու առիթ հանդիսանար

Մալայզիայի բնակիչ 23-ամյա Աբդուլլահ Սանին 4 ամիս չի փոխել սմարթֆոնի ճաքած էկրանի ապակին։ Օրերից մի օր տղամարդը ուշադրություն է դարձրել, որ աջ ձեռքի բթամատը ուռչել է եւ ծածկվել մուգ բծերով:

Բժիշկները բակտերիալ ինֆեկցիա են ախտորոշել, սակայն հակաբիոտիկներով եւ ցավազրկողներով բուժումը արդյունք չի տվել:

Կրկնակի զննման ժամանակ նրա մատի մեջ հայտնաբերել են սմարթֆոնի ապակու մասնիկներ, որից հետո պացիենտին ուղարկել են վիրահատության: Բժիշկների խոսքով՝ վիրաբուժական միջամտության հետաձգումը կարող էր բերել մատի հատման:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ