Վարպետ Լևոնի ձեռակերտ քարանձավը իրական հրաշք է ․․․․․

Առինջ գյուղում է Լևոնի գետնափոր քարանձավում ամեն բան արարված է ձեռքով: Հողե աստիճաններով իջնում ենք ներքև:

Պատերին արհեստական լամպեր են, որոնք հազիվ են ցրում խավարը, խոյակերպ քանդակներ են, լաբիրինթոսի պես իրար հաջորդող միջանցքներ ու սենյակներ, հնաոճ իրերով կահավորված անկյուններ…

1985թվականին Լևոն պապը հենց այստեղ է որոշել իրականացնել կնոջ խնդրանքն ու կարտոֆիլը պահելու համար փոս փորել:  Կարտոֆիլի  համար նախատեսված 80 սմ-ոց փոսը վերածվեց 21 մետրանոց ստորգետնյա քարանձավի, որը դեռ վարպետի կենդանության օրոք դարձավ թանգարան ու հյուրընկալեց աշխարհի տարբեր ծագերից  ժամանած հյուրերի:

Գետնափոր թանգարանը 21 մետր խորություն ունի, 7 սենյակները միացված են աստիճաններով ու միջանցքներով: Թանգարանի ստեղծումը հեշտ չի եղել:

Տիկին Տոսյան պատմում է, որ մի քանի տարի փորելուց հետո քլունգը դեմ է առել բազալտե քարին, և օրեր շարունակ վարպետ Լևոնը չի կարողացել հաղթահարել քարի «ուժն» ու առաջ շարժվել: Վարպետին կրկին օգնել է հավատը։

Մանրամասները տեսանյութում՝

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ