Մկան ձմռան պաշարը․․․ Հովիկ Աբրահամյանի Դիլիջանում զավթած հսկայական հողերը

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին և նրա մերձավորներին պատկանող անշարժ գույքի ցանկը ժամանակի ընթացքում մեծանում է: Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ՝ 2007 թ.-ին, իր վարորդի միջոցով ձեռք է բերել Դիլիջան համայնքին պատկանած 5.7 և 1.5 հա հողակտորները:

ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ Աբրահամյանն իր թիկնազորի ղեկավարի միջոցով դարձել է 4 առանձին՝ ընդանուր 2913 քմ հողակտորի փաստացի սեփականատեր:

Այս հողակտորները բոլոր կողմերից շրջապատված են անտառով և ունեն բացատի տեսք: Հողակտորները գտնվում են Դիլիջան համայնքի Կոմպոզիտորների միության հանգստյան տան վերևում, սակայն հողակտորներն իրենց դիրքով պայմանավորված Դիլիջանի որևէ թաղամասից տեսանելի չեն:

Ի տարբերություն վարորդի անունով գնված հողակտորների՝ թիկնազորի ղեկավարի գնած հողակտորները գտնվում են Դիլիջան քաղաքի այն թաղամասին կից, որտեղ կառուցվել և շահագործվում են Ֆինանսների նախարարության Դիլիջանի կառույցի աշխատակիցների առանձնատները:

Բագրատունի Բարսեղյանի անունով գրանված հողակտորներին հարող տարածքում ծրագրվել էր նոր թաղամաս կառուցել, իսկ այդ 4 հողակտորներն իրենց դիրքով գտնվելու էին թաղամասի կենտրոնում ստեղծվելիք շատրվանների անմիջապես կողքին:

Մանրամասները տեսանյութում՝

Նյութի աղբյուրը ՝ hetq.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ