![]()
Երեւանի մոլերից մեկի ավտոկայանատեղիում «դրիֆտ» արած տղամարդուն հայտնաբերել են։
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։
Երեւան քաղաքի վարչության եւ Մալաթիայի բաժնի ծառայողները հայտնաբերել են վարորդին: Տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանություն, իսկ մեքենան տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք
Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:
![]()