«Երկնագույն շան աչքերը». պրեմերիա Գյումրու թատրոնում

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը 154-րդ թատերաշրջանը բացում է երեք նոր ներկայացմամբ:

Դրանցից մեկը «Երկնագույն շան աչքերը» ներկայացումն է, որը բեմադրվում է Գաբրիել Գարսիա Մարկեսի համանուն պիեսի հիման վրա: Այս ներկայացումը Գյումրու թատրոնում  բեմադրվել է, բայց ստեղծագործական խմբի ցանկությամբ որոշվել է ներկայացումը կրկին ընդգրկել խաղացանկում՝ դերասանական կազմի փոփոխությամբ:

Մարկեսի «Երկնագույն շան աչքերը», հայերենից բացի, կներկայացվի նաև անգլերենով։ Պրեմիերան սեպտեմբերի 25-ին է։

Ներկայացման պաշտոնական հովանավորն է հանդիսանում VLV Electronics

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ