Ալիևի դուստրն իր աննորմալ պահվածքով կրկին խայտառակվել է

Ադրբեջանի նախագահի դստրերից մեկը՝ Լեյլա Ալիևան, կրկին խայտառակել է ինքն իրեն՝ լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս իր աննորմալ պահվածքով՝ անբովանդակ ժպիտով, հարափոփոխ ծամածռություններով և այլն։

Հիշեցնենք, որ Լեյլա Իլհամ կըզը Ալիևան  ադրբեջանցի քաղաքական և հասարակական գործիչ, 2007 թվականից `Հեյդար Ալիևի հիմնադրամի Ռուսաստանի մասնաճյուղի ղեկավար, 2007 թվականից «Baku» ամսագրի հիմնադիրը և գլխավոր խմբագիրն է:

2011 թվականից` Հեյդար Ալիևի հիմնադրամի փոխնախագահ, «Շրջակա միջավայրի պահպանման միջազգային երկխոսություն» կազմակերպության (IDEA) հիմնադիր ու ղեկավարն է, Իսլամական կոնֆերանս կազմակերպության Երիտասարդական ֆորումի միջմշակութային երկխոսության գլխավոր համակարգողը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավագ դուստրն է:

2006 թվականի ապրիլի 30-ին նա ամուսնացավ երգիչ և երաժիշտ, երգերի հեղինակ, գործարար և Crocus Group-ի փոխնախագահ Էմին Աղալարովի հետ: Ամուսնանալուց հետո տեղափոխվել է Մոսկվա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ