![]()
Համոզված եմ, որ Արցախում տեղի են ունենալու օրինակելի ու թափանցիկ ընտրություններ։ Որոշ քաղաքական ուժեր հայտարարում են, որ Արցախում պետք է միասնական թեկնածու լինի, որ չպետք է վերարտադրություն լինի։ Դուք ո՞վ եք, որ որոշեք՝ ով պետք է լինի թեկնածու։
Այս մասին այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում նշեց «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Ժողովուրդն է որոշելու՝ ով է լինելու նախագահը, ինչ քաղաքական ուժեր են ընտրություններին մասնակցելու և խորհրդարանում տեղ ունենալու։
Այդ մարդկանց խորհուրդ եմ տալիս քաղաքականությամբ զբաղվել, ծրագիր ներկայացնել, ոչ թե իրենց պապայի տեղ դնեն և որոշեն ՝ ով ունի առաջադրվելու և թեկնածու դառնալու իրավունք»,- ընդգծեց Արայիկ Հարությունյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․
![]()