Լավաշը «հեղափոխական» է. Հայաստան ժամանած հայտնի բլոգերը հիացած է

«Съедобное- несъедобное» հաղորդման նոր թողարկումը նկարահանելու համար հայտնի հաղորդավար, բլոգեր Միխայիլ Շիրվինդտը Հայաստան է եկել կնոջից՝ Տատյանա Մորոզովայից ամուսնալուծվելուց անմիջապես հետո:

Ըստ ամենայնի, Հայաստանում մոռացել է ընտանեկան ընդհարումների մասին:

Հայտնի հաղորդավարն այցելել է երևանյան շուկաներից մեկը, փորձել նրբահամ չրերը, բացահայտել «լավաշի հեղափոխական գաղտնիքը», փորձել տնական օղի, որը «քաշել են» աշտարակցի տղաները, իմացել, որ արիշտան ավելի համեղ է, քան իտալական պաստան:

Սա «Съедобное- несъедобное» հաղորդման արդեն երրորդ թողարկումն է, որը նկարահանվել է Հայաստանում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ