![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում օգտատերերի հետ կիսվել է նոր լուսանկարով, որտեղ ցուցադրել է Համահայկական 7-րդ խաղերի մեդալները:
Հիշեցնենք, որ ամառային 7-րդ խաղերը հոբելյանական են, դրանք անցկացվում են արդեն 20-րդ անգամ: Ստեփանակերտում հսկայական թվով հայեր են հավաքվել աշխարհի շուրջ 140 քաղաքներից: Մասնակիցների թիվն ավելի քան 5000 է:
Արցախում մեկնարկելու են ֆուտբոլ, հեծանիվ, շախմատ, բազկամարտ, սպորտային պարեր եւ վոլեյբոլ մարզաձեւերը: Մյուս մրցումները տեղի կունենան Երեւանում եւ կսկսվեն օգոստոսի 9-ին:
Համահայկական կազմկոմիտեի անդամ Դերենիկ Գաբրիելյանն ասել է, որ Ստեփան Շահումյանի անվան ստադիոնում խաղերի ջահը վառելու են Օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանն ու Համահայկական խաղերի գործկոմի փոխնախագահ Ալբերտ Բոյաջյանը:
![]()
![]()