![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Արցախի Հանրապետությունում։ Օգոստոսի 6-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված հանրահավաքին և հանդես եկել ծրագրային ելույթով։
Արցախում Վերածննդի հրապարկում վարչապետ Փաշինյանն իր ելույթի ժմանակ ասել է.
«Ես համոզված եմ, որ նոր Հայաստանում ընտանիք և օջախ հասկացությունները պետք է նոր հարաբերություններ ունենան հայրենիքի հետ, հանրության ու պետականության հետ, որտեղ ընտանիքի շահը չպետք է հակադրվի հանրության շահին, որտեղ օջախի շահը չպետք է հակադրվի հայրենիքի շահին, որտեղ օջախն ու հայրենիքը պետք է ոչ թե պարիսպներով ու դարպասներով պարփակված փոքր տարածություններ լինեն, այլ պետական սահմաններով պարփակված պետականություն՝ Սահմանադրությամբ և օրենքներով հարաբերվող ժողովուրդ։
Ուշադրություն՝ Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է։ Սա պիտի լինի մեզնից յուրաքանչյուրին առաջ մղող կարգախոսը, որտեղ մեզանից յուրաքանչյուրի ընտանիքի շահը ներդաշնակ է հանրության շահի հետ, որտեղ մեզնից յուրաքանչյուրի օջախի շահը ներդաշնակ է հայրենիքի շահի հետ, որտեղ մեզնից յուրաքանչյուրի անհատական արժանապատվությունն ու ազատությունը ներդաշնակ են հանրության արժանապատվության և հայրենիքի ազատության գաղափարների հետ։
Սա է նոր Հայաստանի արժեքային վերափոխման կարևորագույն օրակարգերից մեկը, և հենց ընկալման այսպիսի փոփոխությունն էր, որ 2018 թվականի գարնանը հանգեցրեց համահայկական հեղափոխության, երբ մարդիկ իրար ընկալում էին որպես հարազատ, երբ ժողովուրդն իրեն ընկալում էր որպես մի մեծ, երջանիկ, համերաշխ ու հաղթական ընտանիք։»
![]()