![]()
Եթե սխալ եք գործում, ներողություն խնդրեք։ Շատերը չեն կարողանում հաղթահարել ներողություն խնդրելու պատնեշը, կարծելով, որ եթե ներողություն ես խնդրում, ուրեմն թույլ մարդ ես, ուրեմն արել ես ինչ-որ բան, որը չպետք է անեիր և պետք է ոչ մի դեպքում դա ցույց չտալ։Չկարողանալ ընդունել սեփական սխալները դա արդեն թուլության նշան է։ Մարդուն նեղացնելը երբեմն շատ հեշտ է լինում։ Եվ մեղքը քավելու ամենահեշտ միջոցը մարդուց անկեղծորեն ներողություն խնդրելն է։
Իսկ ինչպես են ներողություն խնդրում Կենդանակերպի տարբեր նշանները։
![]()
Խոյ:Նրանք ամեն բան այնպես են շրջում, որ վիրավորված մարդը նաև մեղադրյալն է դառնում այն բանի համար, որ ստիպել է Խոյին բարկանալ և իրեն նեղացնել։
Ցուլ:Ի միջի այլոց են ներողություն խնդրում, այնպես, կարծես առանձնապես բան էլ չի եղել։ Եվ շարունակում են հանգիստ ապրել։
Երկվորյակ:Նրանք պետք է սկզբում իրենք իրենց համոզեն, որ իրենք սխալ են եղել և այդ ժամանակ հնարավոր է որոշեն ներողություն խնդրել։
Խեցգետին:Հույս ունեն, որ վիրավորվածն ինքը գլխի կընկնի Խեցգետնի զգացողությունների մասին և ցույց կտա, որ պատրաստ է ներողությունը լսել։
Առյուծ:Թագավոր առյուծը շատ դժվարությամբ է ներողություն խնդրում։ Բայց նրանց անսովոր լուռ վարքը մատնում է նրանց և կարելի է սպասել, որ շուտով նա կասի անհրաժեշտ խոսքերը։
Կույս:Սխալն ընդունում են, սակայն ներողություն խնդրում են խրատական տոնով, դիմացինին բացատրելով, որ եթե նա իրեն ճիշտ պահեր, ապա վիրավորանքի առիթ էլ չէր լինի։
Կշեռք:Իրենց սխալն ընդունել և ներողություն խնդրել կարողանում են, բայց անպայման պետք է պարզաբանեն, թե ինչն է եղել վեճի պատճառը։ Նրանց համար կարևոր է փոխըմբռնման և ներդաշնակության հասնելը։
Կարիճ:Ներողության անհրաժեշտությունը չեն տեսնում, քանի որ իրենց կարծիքով իրենք միշտ ճիշտ են, նույնիսկ վեճի ժամանակ։Related image
Աղեղնավոր: Ներողություն խնդրելիս նրանք կարող են էլ ավելի վիրավորել մարդուն՝ հիշեցնելով բոլոր ասված բառերը որպես գերագույն արդարություն և ճշմարտություն։
Այծեղջյուր: Բավականություն են ստանում, որ դիմացինը վերջապես զգացել է միևնույն ցավը։
Ջրհոս: Եթե նրանք ներողություն են խնդրում, ուրեմն հետդարձի ճանապարհ չկա, պետք է խզել հարաբերությունները։
Ձկներ: Շատ նուրբ են կարողանում ներողություն խնդրել, ինչի արդյունքում ուրախության և զղջման արցունքներ է թափում նա, ումից ներողություն են խնդրում։
![]()