![]()
Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում գործող «Միքայելյանների ընտանեկան ֆերմա» ՍՊԸ-ում արտադրված պանիրները, որոնք հասունանում են գինու եւ կոնյակի մեջ, մեծապես արժանանում են արտասահմանցի զբոսաշրջիկների ուշադրությանը: :
Թեեւ նրանք օգտագործում ենք եվրոպական տեխնոլոգիաները, սակայն արդեն հայկականացված է նրանց արտադրանքը՝ հաշվի առնելով տեղական հումքը: Արտադրվող պանրի յոթ տեսակներից չորսը հասունանում են գինու եւ կոնյակի մեջ: Տարեկան հասցնում են արտադրել մինչեւ երկու տոննա պանիր, որն ամբողջությամբ իրացնում են օտարերկրյա զբոսաշրջիկների միջոցով:
Եթե անցած ամբողջ տարվա ընթացքում նրանք ունեցել ենք ընդամենը 30 զբոսաշրջիկ, ապա այս տարվա ընթացքում նույնքան զբոսաշրջիկ ունենում են յուրաքանչյուր ամսում: Նրանք այցելում են Ֆրանսիայից, Շվեյցարիայից, այլ երկրներից: Համտեսը կատարում են տեղում, դիտում պատրաստման ու պահպանման պրոցեսները եւ գնում ապրանքը:
Նրանց արտադրանքն ամենօրյա սպառման չէ, այն ավելի շատ տոնական ու դեսերտ ապրանք է, որը գնում են նաեւ տեղացիները:
![]()
Մեկ կիլոգրամի գինը տատանվում է 8-10 հազար դրամի սահմաններում: Նման որակի պանիրը Ֆրանսիայում արժե շուրջ հարյուր եվրո:
Մանրամասն տեսանյութում՝
![]()