![]()
Այս դեպքը տեղի է ունեցել Գրոզնիում: Ենթադրաբար 8-10 տարեկան տղան կանգնած է շենքի դիմապատից դուրս ցցված մետաղական կոնստրուկցիայի վրա ու ձեռքերով բռնվել է մեկ հարկ վերև գտնվող պատուհանագոգից:
Հարևան պատուհանից օգնության է հասնում մի տղամարդ: Նա դուրս է գալիս պատուհանից, ձգվում և պինդ բռնում է տղայի ձեռքից: Վերջինս կախվում է նրա ձեռքից ու տղամարդը պատուհանից ներս է տանում նրան:
Հայտնի չէ, թե ինչպես էր տղան հայտնվել այդտեղ:
![]()